«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է COPE-ը:
Կողմերի միջև բանակցությունները առաջադեմ փուլում են: Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ կլինի մինչեւ 2026 թվականը։
Նոր պայմանագրով խաղացողի հրաժարագինը կկազմի 1 մլրդ եվրո։
17-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 25 հանդիպում` դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: