Կամերունում ընթացող Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկությունում տեղի ունեցան E խմբի վերջին հանդիպումները։
Կոտ դ’ Իվուարը 3-1 հաշվով հաղթեց Ալժիրին։ Իվուարցիների կազմում գոլերով աչքի ընկան Ֆրանկ Կեսիեն, Իբրահիմ Սանգարեն և Նիկոլյա Պեպեն։ Ալժիրցիների կազմում 60-րդ րոպեին 11-մետրանոցից վրիպեց Ռիյադ Մահրեզը, իսկ 73-րդ րոպեին միակ գոլը խփեց Սոֆիան Բենդեբկան։
Սիերա Լեոնեն 0-1 հաշվով պարտվեց Հասարակածային Գվինեային։ 38-րդ րոպեին միակ և հաղթական գոլը խփեց Պաբլո Ժանետը։
Այսպիսով, Կոտ դ’ Իվուարը յոթ միավորով գրավեց առաջին տեղը։ Մեկ միավոր զիջեց Հասարակածային Գվինեան։ Այս երկու հավաքականները պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում, իսկ երրորդ տեղը գրաված Ալժիրը պետք է սպասի վերջնական հաշվարկին, քանի որ հաջորդ փուլ են անցնելու նաև երրորդ հորիզոնականը գրաված լավագույն չորս հավաքականները։