«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն իր պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։
«Արդեն 4 տարի է, որ ես միայն կարդում եմ ու նույնիսկ չեմ փորձում արդարանալ նրա համար, թե ինչ են ասում իմ մասին։
Մարդիկ ստեր են տարածում իմ մասին, որ վնասեն ինձ։ Ես միշտ փորձել եմ օգնել ակումբին ու այդ ընթացքում լավագույն իրավիճակներում չեմ եղել։
Ես գործող պայմանագիր ունեմ, պատրաստ եմ հետագայում ևս օգտակար լինել։ Ես խաբեության ունակ չեմ ու առավել ևս շանտաժի չեմ ենթարկվի։
Այո, ակումբի հետ իմ ճակատագրի վերաբերյալ բանակցություններ են ընթանում, բայց ես ամեն ինչ թողել եմ իմ գործակալներին։ Իմ գործը ֆուտբոլ խաղալն է, լավ նայեք ձեզ ու ձեր մտերիմներին»,-գրել է Դեմբելեն ինստագրամյան իր էջում։