«Բարսելոնան» շարունակում է տարբեր գործակալներից առաջարկներ ստանալ հարձակման գիծն ուժեղացնելու համար, հայտնում է Mundo Deportivo։
Կատալոնական ակումբը մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը հնարավորություն ունի ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկին, ով 18 գոլով երկրորդն է Բունդեսլիգայի ռմբարկուների պայքարում։
Մրցաշրջանի վերջում «Բարսելոնային» առաջարկվել է ձեռք բերել Դուշան Վլահովիչին «Ֆիորենտինայից» կամ Պաուլո Դիբալային («Յուվենտուս»), ով հունիսին կարող էր դառնալ ազատ գործակալ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» առաջնահերթությունը Էրլինգ Հոլանդի ամառային տրանսֆերն է Դորտմունդի «Բորուսիայից»: