ԱՊԼ-ի 17-րդ տուրից հետաձգված խաղում «Տոտենհեմը» 3-2 հաշվով հաղթեց «Լեսթերին»՝ դառնալով մրցաշարի պատմության ամենաուշ քամբեքի հեղինակը։
Անտոնիո Կոնտեի սաները դեռ 94-րդ րոպեին և 52-րդ վայրկյանին պարտվում էին 1-2 հաշվով, բայց արդյունքում կարողացան հաղթանակ կորզել՝ 95-րդ և 97-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ։ Հերոսացավ Սթիվեն Բերգվեյնը՝ դառնալով դուբլի հեղինակ։
OptaJoe-ն հայտնում է, որ սա մրցաշարի պատմության ամենաուշ քամբեքն է։ Նախորդ ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Սիթիին», որը 2021 թվականի մայիսին «Սիթին» «Քուինզ Պարկ Ռեյնջերսում» պարտվում էին 91-րդ րոպե 14-րդ վայրկյանին 1-2 հաշվով, բայց արդյունքում 3-2 հաշվով հաղթանակ տարավ։
94:52 — Tottenham have beaten Leicester despite trailing after 94 minutes and 52 seconds, overtaking Manchester City 3-2 QPR in May 2012 (91:14) as the latest a team has been losing but gone on to win in a Premier League match. Incredible. pic.twitter.com/gzxKT6pgsn
— OptaJoe (@OptaJoe) January 19, 2022