Թուրքական «Ադանա Դեմիրսպորի» 31-ամյա հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է վերադառնալ Անգլիայի առաջնություն։
Sport Bible-ը հայտնում է, որ «Նյուքասլը» հետաքրքրված է իտալացի հարձակվողի ծառայություններով:
Բալոտելիի գործող պայմանագիրը թուրքական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Իտալացին ակումբի գույները պաշտպանում է 2021 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Բալոտելին բոլոր մրցաշարերում 20 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բալոտելին հանդես է եկել ԱՊԼ-ում այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»:
























































