Անգլիայի Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Չելսին» մրցակցի հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Բրայթոնի» հետ։
28-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Հաքիմ Զիյեշը։ 60-րդ րոպեին Ադամ Վեբստերը խփեց պատասխան գոլը։ «Չելսին» վաստակեց 44 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը։ «Բրայթոնը» 29 միավորով 9-րդ տեղում է։
























































