«Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կյեզայի վիրահատությունը մի քանի օրով հետաձգվել է։
Այն պետք է տեղի ունենար չորեքշաբթի օրը՝ հունվարի 19-ին, բայց ֆուտբոլիստը բարձր ջերմություն է ունեցել, ինչի պատճառով այն հետաձգելու որոշում է կայացվել։ Խաղացողի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել։
Կյեզան Ա Սերիայի 21-րդ տուրի՝ «Ռոմայի» դեմ խաղի ժամանակ խաչաձև կապանի վնասվածք էր ստացել ու շարքից դուրս եկել մինչև մրցաշրջանի ավարտ։