Շվեդ դարպասապահ Ռոբին Օլսենը կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր Լիգայում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, 32-ամյա դարպասապահը հաջողությամբ բուժզննում է անցել «Ասթոն Վիլայի» կազմում և մինչև մրցաշրջանի ավարտն անգլիական ակումբում հանդես կգա վարձակալական հիմունքներով։
Օլսենի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ռոմային», սակայն վերջինս օգոստոսին վարձավճարով տեղաափոխվել էր Չեմպիոնշիփը ներկայացնող «Շեֆիլդ Յունայթեդ»։