ՄՅՈՒ-ի նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը կոչ է արել աջակցել թիմի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկին։
«Պիտի շանս տանք այս մարզչին։ Նա նոր է սկսել աշխատանքը։
ՄՅՈՒ-ում շատ խնդիրներ կան, չեմ կարծում, որ խաղացողներն այրվում են պրեսինգի դիմելու ցանկությունից։
Անգլիայի Գավաթի «Ասթոն Վիլայի» դեմ խաղում ՄՅՈՒ-ի վիճակագրությունն այնքան էլ լավը չէ, բայց գլխավորին թիմը հասավ ամեն դեպքում․ գոլ խփեց ու դարպասը չոր պահեց։ Այնպես որ դրական պահեր ևս կան»,- Քինի խոսքերն է փոխանցում Pundit Arena-ն։