«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ջո Քոուլը խոսել է այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» արդյունքների մասին։
«Շատ զարմացած եմ, որ «Մանչեսթեր Սիթիի» այս կազմն այսքան շուտ առաջ պոկվեց։ Այն ինձ «Լիվերպուլից» ու «Չելսիից» լավը չէր թվում։
Կովաչիչն ակնարկել էր, որ այս խաղը եզրափակչի պես է։ Հիմա այդպես կարելի է ասել ցանկացած խաղի մասին։ «Չելսին» պիտի հաղթի յուրաքանչյուր խաղում։ Նրանք սխալվելու իրավունք չունեն։
«Ման Սիթին» անհավանական է»,- ասել է Քոուլը BT Sport-ին տված հարցազրույցում։