The Telegraph-ը հայտնում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է երկարաձգել պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ։ Հիշեցնենք, որ ֆրանսիացու գործող պայմանագիրն ավարտվում է այս ամառ։
Նախկինում ենթադրվում էր, որ Մբապեն այս ամռանը պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ, երբ նա ստանա ազատ գործակալի կարգավիճակ: Սակայն փարիզեցիների նոր առաջարկը կարող է ստիպել հարձակվողին մտափոխվել:
Ավելի վաղ Telefoot-ը գրել էր, որ փարիզյան ակումբը բանակցություններ է վարում 23-ամյա ֆրանսիացու հետ կարճաժամկետ պայմանագրի երկարաձգման շուրջ:
Այս մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: