Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի Սուպերգավաթի «Աթլետիկի» դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Թիմը լավ է վերականգնվել: Մենք ֆիզիկական խնդիրներ չունենք. կասկածներ կան Ալաբայի ու Ասենսիոյի հարցում, նրանց վիճակը կգնահատենք երեկոյան։
«Աթլետիկի» դեմ խաղում մեր ծրագրե՞րը… Չգիտեմ (ծիծաղում է): Հաղթել.․․
Ես ու Մարսելինոն մտերիմ ընկերներ ենք, երբեմն պատահում է, երբ հեռախոսով խոսում ենք, այս մարդն առանձնահատուկ է։ Նա շատ կազմակերպված մարզիչ է, շատ լավն է մանրուքների մեջ»,- մեջբերում է Անչելոտիին AS-ը:
Սուպերգավաթի եզրափակիչը տեղի կունենա հունվարի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։30-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 1,70 գործակցով, ոչ-ոքին՝ 4,00, իսկ «Աթլետիկի» հաղթանակը՝ 5,00։