Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Տոտենհեմ»-«Արսենալ» լոնդոնյան դերբին հետաձգվել է։ Այս մասին հայտնում է The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։
Հանդիպումը պետք է կայանար հունվարի 16-ին «Տոտենհեմի» մարզադաշտում։
«Արսենալը» խաղը հետաձգելու խնդրանք էր ներկայացրել, մինչդեռ «Տոտենհեմը» դեմ էր խաղի հետաձգմանը: