«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը «Յուվենտուսի» տրանսֆերային գլխավոր նպատակն է:
Թուրինցիները ցանկանում են սերբ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերել ամռանը, հայտնում է Tuttosport-ը:
Այս պատճառով թուրինյան ակումբը կապ է պահպանում 21-ամյա խաղացողի շրջապատի հետ։ Օրերս ակումբի ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել Վլահովիչի ներկայացուցիչների հետ։
Ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է նաև «Արսենալը»։