«Ինտերի» ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Պաուլո Դիբալայի գործակալի հետ, հայտնում է Gazzetta dello Sport-ը։
2022 թվականի ամռանը Դիբալայի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է, իսկ նորը դեռ չի ստորագրվել․ բանակցությունները պետք է շարունակվեն փետրվարին։
Դիբալայի աշխատավարձը «Յուվենտուսում» կազմում է տարեկան 7,3 միլիոն, «Ինտերը» պատրաստ է նրան վճարել 7,5 մլն՝ գումարած բազմաթիվ բոնուսներ։
Միաժամանակ հայտնի է, որ Դիբալայի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ բանակցությունները «Յուվենտուսի» հետ փակուղի են մտել այն պատճառով, որ խաղացողը պահանջում էր տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ։