«Ֆրայբուրգի» կիսապաշտպան Ջուն Վու Յոնը կարող է տեղափոխվել «Բավարիա»:
Այս մասին հայտնում է Sly Sport Germany-ն։ Ամենայն հավանականությամբ, տրանսֆերը կկայանա այս ամառ։
Transfermarkt-ը հարավկորեացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 5,5 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում Յոնը անցկացրել է 19 հանդիպում Բունդեսլիգայում և դարձել է 4 գոլի հեղինակ։
Հատկանշական է, որ ասիացի ֆուտբոլիստն իր կարիերան սկսել է «Բավարիայի» Մ19 թիմում, հանդես է եկել նաև գերմանական գրանդի երկրորդ թիմում, իսկ թիմի հիմնական կազմում 7 հանդիպում ունի իր ակտիվում։