«Նյուքասլը» հետաքրքրված է «Ատալանտայի» ձախ պաշտպան Ռոբին Գոսենսի ծառայություններով:
Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, անգլիական ակումբն արդեն համաձայնեցրել է ֆուտբոլիստի հետ 3,5 տարվա պայմանագիր՝ տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձով։ Սա գրեթե երեք անգամ ավելին է, քան նա ստանում է «Ատալանտայում»:
Նշվում է, որ մոտ ժամանակներս Գոսենսը բուժզննում կանցնի․ նա սեպտեմբերի վերջից չէր խաղում վնասվածքի պատճառով։ Եթե բուժզննումը հաջող անցնի, ապա «Նյուքասլը» պաշտոնական տրանսֆերային առաջարկ կուղարկի «Ատալանտային»:
«Նյուքասլն» այս ձմեռ արդեն երկու խոշոր տրանսֆեր է ձևակերպել՝ Մադրիդի «Աթլետիկոյից» գնելով աջ պաշտպան Կիրան Տրիպիերին և «Բարնլիի» հարձակվող Քրիս Վուդին: