«Ատլետիկո Մինեյրոյի» հարձակվող Դիեգո Կոստան կարող է վերադառնալ ԱՊԼ:
Goal-ի պնդմամբ՝ 33-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրվում է «Արսենալը»: Աղբյուրի տեղեկացմամբ՝ ոչ պաշտոնական ձևով է իմացել Կոստայի ծրագրերի մասին:
Կոստայի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Կորինտիանսը»:
Նշվում է, որ Կոստան մոտ է «Ատլետիկո Մինեյրոյի» հետ պայմանագիրը խզելուն, որի կազմում հանդես է գալիս նախորդ տարվա օգոստոսից: