Աֆրիկական ազգերի գավաթի 2-րդ տուրում մրցում էին Մալավին ու Զիմբաբվեն։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։
Մալավին առաջին միավորները վաստակեց՝ տեղավորվելով B խմբի 3-րդ տեղում, իսկ Զիմբաբվեն դեռևս միավոր չունի և եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը։
Միաժամանակ ընթացող մյուս խաղում Մարոկկոն 2-0 հաշվով հաղթեց Կոմորյան կղզիներին։
Մարոկացիները 83-րդ րոպեին հաշիվը կարող էին դարձնել խոշոր, սակայն 11-մետրանոցի նշակետից վրիպեցին։
Մարոկկոն 6 միավորով C խմբի առաջատարն է, իսկ Կոմորյան կղզիները 0 միավորով վերջին տեղում է։