Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն մոտ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն։
Ինչպես հայտնում է Globo-ն, «զինագործների» ներկայացուցիչները արդյունավետ բանակցություններ են վարել իտալական կողմի հետ և բանակցությունների այս փուլում գործարքը մոտ է ավարտին։
Տրանսֆերը տեղի կունենա վարձակալության հիմունքներով՝ գնման իրավունքով։ Արթուրն անձնական հանդիպում է ունեցել Մասիմիլիանո Ալեգրիի հետ, որտեղ նա փորձել է համոզել մարզչին, թույլ տալ նրան գնալ «Արսենալ»:
Բացի մրցաշրջանի վերջում գնման իրավունքից, «Արսենալը» պարտավորություն կունենա՝ լոնդոնցիները վարձակալության ընթացքում ամբողջությամբ կվճարեն ֆուտբոլիստի աշխատավարձը։
Այս մրցաշրջանում Արթուրը «Յուվենտուսի» կազմում 12 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում:
Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 25 միլիոն եվրո։