«Ֆիորենտինայի» գլխավոր տնօրեն Ջո Բարոնեն մեկնաբանել է հարձակվող Դուշան Վլահովիչի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ։
«Վլահովիչի մասին այժմ ամեն օր խոսում են: Իսկ մենք ցանկանում ենք խոսել թիմի մասին։ Արդեն շատ ենք ասել նրա մասին։
Մենք նրանից և իր շրջապատից ակնկալում ենք արձագանք ապագայի վերաբերյալ։ Մեր ծրագրերն ունենք, և դրանք արդեն գործի ենք դնում։
Երբ նախագահ Կոմիսոն ձեզ հետ զրուցել է այս թեմայով, մեր բանակցությունների գումարները դրանից հետո գրեթե կրկնապատկվել են: Վերջերս ես երկար զրույց ունեցա Վլաչովիչի հետ և ասացի նրան, որ մենք պետք է հասկանանք նրա ուղին։ Եթե նա ցանկանում է մնալ «Ֆիորենտինայում», ապա պետք է պայմանագիր ստորագրի։ Եթե նա ցանկանում է հեռանալ, արժե այդ մասին հրապարակավ հայտարարել։
Նա չպետք է ամբողջ ակումբին, քաղաքին և բոլոր երկրպագուներին սպասեցնի, մինչև ինքը ինչ-որ բան որոշի։ Իմ լսածի հիման վրա նա պատրաստ չէ հրապարակային հայտարարություններ անել, ուստի մենք պետք է որոշում կայացնենք ակումբի ներսում։
Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Իհարկե, մենք պատրաստ ենք ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ։ Մինչ այժմ նրանք չեն եղել»,- ասել է Բարոնեն Sport Mediaset-ին: