«Բարնլի»-«Լեսթեր» խաղը հետաձգվել է տանտերերի մոտ կորոնավիրուսի համավարակի բռնկման և վնասվածքների պատճառով, հայտնում է BBC-ն: Հանդիպումը պետք է կայանար շաբաթ՝ հունվարի 15-ին, բայց անգլիական Պրեմիեր-լիգան ընդառաջել է՝ խաղը տեղափոխվի:
Ըստ ԱՊԼ-ի կանոնադրության, ակումբը պետք է խաղա, եթե 13 հասանելի խաղացող ունի և 1 դարպասապահ: «Բարնլիի» պարագայում այս թիվը լրացնել չի ստացվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ֆուտբոլային լիգայի ղեկավարությունը հետաքննություն չի անցկացնել լիգայի Գավաթի 1/2 եզրափակչի՝ «Լիվերպուլ»-«Արսենալ» հանդիպման հետաձգման հետ կապված: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե մի քանի ակումբ դժգոհել է «Լիվերպուլից»՝ հանդիպման տեղափոխման հետ կապված, և խնդրել է հետաքննություն իրականանցել: