«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Սթերլինգը ճանաչվել է անգլիական Պրեմիեր-լիգայի՝ 2021 թվականի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Այս կոչման համար նա մրցել է Ժոաու Կանսելուի («Մանչեսթեր Սիթի»), Ջեյմս Մեդիսոնի («Լեսթեր Սիթի»), Գաբրիել Մարտինելիի («Արսենալ»), Մեյսոն Մաունթի («Չելսի»), Մարտին էդեգորի («Արսենալ») և Սոն Հին Մինի («Տոտենհեմ»):
Դեկտեմբերին անցկացրած 5 խաղում Սթերլինգը դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում Սթերլինը դարձել է 32-րդ ֆուտբոլիստը, որին հաջողվել է 100 գոլ խփել ԱՊԼ-ում: