«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կարճ զրույց է ունեցել Սաուդյան Արաբիայում գտնվող երկրպագուի հետ, որտեղ կատալոնացիները մասնակցում էին Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությանը, հայտնում է Sport.es-ը։
-Մեզ պետք է Հոլանդը, — ասել էր երկրպագուն Լապորտային:
-Հոլա՞նդ։ Ո՞վ է նա,- ժպտալով պատասխանել է Լապորտան։
-«Բորուսիայի» խաղացողը,- պատասխանել է երկրպագուն:
-Այո՜, այս տղան շատ լավ խաղացող է,- ասել է Լապորտան։
Ավելի վաղ միջազգային մամուլում տեղեկություններ էին հայտնվել, ըստ որոնց՝ Լապորտան վստահ է, որ կարող է Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիր կնքել։