Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) պաշտոնական կայքում հրապարակված զեկույցի համաձայն, նոր տրանսֆերների վրա ամենաշատ գումարը ծախսել են անգլիական ակումբները՝ 1,386 մլրդ դոլար։
Երկրորդ հորիզոնականում Իտալիան է (667,7 մլն), եռյակը եզրափակել է Ֆրանսիան (511,8 մլն)։ Լավագույն տասնյակում են նաև Գերմանիան (451,9), Իսպանիան (347,8), Բելգիան (179,9), ԱՄՆ-ը (159,9), Թուրքիան (107,2) և Պորտուգալիան (100):
Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատը վաստակել են Անգլիայի ակումբները (548,8 մլն դոլար), Ֆրանսիան երկրորդն է (543,3), Իտալիան (540,4)՝ երրորդը։
ՖԻՖԱ-ն նաև հայտնել է, որ տղամարդկանց պրոֆեսիոնալ ֆուտբոլում միջազգային տրանսֆերների ընդհանուր թիվը 2020 թվականի համեմատ աճել է 5,1%-ով և վերադարձել նախահամաճարակային մակարդակին։ Անցյալ տարի 185 երկրների 4544 ակումբների միջև եղել է 18068 տրանսֆեր: