Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է, թե ինչպես են «Մանչեսթեր Յունայթեդի» իր թիմակիցները վերաբերվում թիմի մարզումներին:
36-ամյա հարձակվողը մնում է մարզումներից հետո, որպեսզի աշխատի իր մարզավիճակի վրա և զարմացած է, որ «Յունայթեդի» մյուս խաղացողները նույնը չեն անում:
Պորտուգալացին դժգոհել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գրեթե միակ խաղացողն է, ով մարզվելուց առաջ և հետո մարզասրահ է գնում՝ լրացուցիչ աշխատելու համար, գրում է Daily Mail-ը։
Այս մրցաշրջանում Ռոնալդուն, ով ամռանը «Յուվենտուսից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», անգլիական ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
ՄՅՈՒ-ն ԱՊԼ-ի առաջիկա տուրում արտագնա խաղում կհանդիպի «Աստոն Վիլայի» հետ․ հանդիպումը կկայանա հունվարի 15-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Աստոն Վիլայի» հաղթանակը գնահատում է 3,05 գործակցով, ոչ-ոքին՝ 3,50, իսկ ՄՅՈՒ-ի հաղթանակը՝ 2,45։