«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Արսենալի» դեմ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղի տպավորությունով։
24-րդ րոպեից «զինագործները» խաղացին տասը հոգով այն բանից հետո, երբ խաղադաշտից հեռացվեց Գրանիտ Ջական։
«Կարծում եմ, որ մենք շատ լավ սկսեցինք հանդիպումը, այն ինձ դուր եկավ: Սա հենց այն մեկնարկն էր, որը ես ցանկանում էի:
Ավելի լավ կլիներ գոլ խփեինք, քան կարմիր քարտից հետո առավելությամբ խաղայինք։Այդ պահից թվում էր, թե մենք ճնշման տակ ենք (գոլ խփելու համար):
Երկրորդ խաղակեսում մենք որոշ փոփոխություններ կատարեցինք։ Կարծում եմ՝ դա օգնեց, մենք ունեինք հստակ գոլային պահեր, բայց դա բավարար չէր։
Բայց դիմակայությունը բաղկացած է երկու հանդիպումից՝ այժմ դադար է։ Չեմ կարող հիշել, թե երբ կմտածեի, որ մենք հնարավորություն չունենք 0:0 հաշվի պայմաններում: Մենք ամեն ինչ կտանք պատասխան խաղում լավ արդյունքի հասնելու համար»,Կլոպի խոսքերն է փոխանցում BBC։