Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Instagram-ում գերազանցել է 300 միլիոն հետևորդների նիշը՝ դառնալով երկրորդ խաղացողը, ով երբևէ հասել է այս նշագծին:
Մեսսին սոցցանցերի հարթակում ամենաշատ հետևորդների թվով երկրորդ ֆուտբոլիստն է։
Նա այդ ցուցանիշով զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին, ով ունի 389 միլիոն հետևորդ instagram-ում: Իր հերթին՝ Ռոնալդուն այդ ցուցանիշով զիջում է միայն Instagram-ի պաշտոնական էջին։
Instagram-ում ամենաշատ հետևորդներ ունեցող ֆուտբոլիստների եռյակում է Մեսսիի թիմակից բրազիլացի Նեյմարը՝ 168 միլիոն հետևորդով։