Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ձեռք բերել հարձակվող Պաուլո Դիբալային: Սերուցքայինները հետևում են թուրինցիների հետ արգենտինացու պայմանագրի երկարաձգման շուրջ ստեղծված իրավիճակին։
Ըստ Todofichajes-ի, կողմերի միջև կան տարաձայնություններ. Դիբալան կարծում է, որ արժանի է ավելի բարձր աշխատավարձի, քան իրեն առաջարկում է թուրինյան ակումբը:
Դիբալայի պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ։
Ֆուտբոլիստի տրանսֆերայն արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։