«Ջենոա» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է նորվեգական «Ռոսենբորգի» հարձակվող Կարլո Հոլսեի ծառայություններով, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
22-ամյա դանիացին «Ռոսենբորգ» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին «Կոպենհագենից»։
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի վերջը, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 1,6 միլիոն եվրո։
Հոլսեն «Ռոսենբորգի» կազմում անցկացրել է 71 խաղ, դարձել 15 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։