Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակն ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջիկա խաղերի համար։
Առաջիկա հանդիպումներում Բրազիլիայի հավաքականը արտագնա խաղում կխաղա Էկվադորի հետ (հունվարի 27), ապա տանը՝ Պարագվայի հետ (փետրվարի 2)։ Հիշեցնենք, որ Տիտեի սաները ժամանակից շուտ երաշխավորել են Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության ուղեգիրը: