«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, խոսելով սպորտային երկարակեցության մասին, մեկնաբանել է «Տամպայի» 44-ամյա պաշտպան Թոմ Բրեյդիի և «Լեյքերսի» 37-ամյա հարձակվող Լեբրոն Ջեյմսի հետ համեմատությունները։
«Կարծում եմ, որ կարևոր է նշել սպորտի տարբերությունը: Դուք նշեցիք փայլուն մարզիկների, ովքեր երկար տարիներ հանդես են գալիս։
Բայց, իմ կարծիքով, ոչ մի այլ մարզաձևում այնպիսի ծանրաբեռնվածություն չկա, որքան ֆուտբոլում։
Օրինակ, NBA-ն երկար հանգստի ժամանակահատվածներ ունի: Բայց ես չեմ ցանկանում զարգացնել այս թեման»,- մեջբերում է 36-ամյա պորտուգալացուն ESPN-ը։
ՄՅՈՒ-ն ԱՊԼ-ի առաջիկա տուրում արտագնա խաղում կհանդիպի «Աստոն Վիլայի» հետ․ հանդիպումը կկայանա հունվարի 15-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Աստոն Վիլայի» հաղթանակը գնահատում է 3,05 գործակցով, ոչ-ոքին՝ 3,50, իսկ ՄՅՈՒ-ի հաղթանակը՝ 2,45։