«Տոտենհեմը» ծրագրում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մի քանի տրանսֆեր իրականացնել։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, լոնդոնյան ակումբը մոտ է մեկ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն: Ակումբի տնօրեն Ֆաբիո Պարատիչին այժմ բանակցություններ է վարում «Վլովերհեմփթոնի» հետ՝ Ադամ Տրաորեի տրանսֆերի շուրջ։ Հաղորդվում է, որ տեղափոխության դեպքում նրան կարող են խաղացնել եզրային պաշտպանի դիրքում:
Բացի այդ, «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել կիսապաշտպանի ու հարձակվողի։ Անտոնիո Կոնտեն կցանկանար թիմում տեսնել նաև նոր կենտրոնական պաշտպանի, բայց այս դեպքում նոր պաշտպանի տրանսֆերը կարող է հետաձգվել մինչև ամառ:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը հետաքրքրված է նաև «Միլանի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսիեի ծառայություններով, ում պայմանագիրը «ռոսոներիների» հետ ավարտվում է ամռանը։