Մադրիդի «Աթլետիկոն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառել պորտուգալացի հարձակվող Ժոաո Ֆելիշին «Մանչեսթեր Սիթիին», հայտնում է O Jogo-ն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը կարող է վաճառել հարձակվողին, որպեսզի միջոցներ ստանա «Բենֆիկայի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունեսի տրանսֆերի համար։
Ուրուգվայցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյուքասլը»։
Այս մրցաշրջանում 22-ամյա Ֆելիշը «Աթլետիկոյի» կազմում 17 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։