Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է ակումբի հետաքրքրությունը հարձակվողներ Կիլիան Մբապայի և Էրլինգ Հոլանդի նկատմամբ։
«Հաշվի առնելով նրանց պայմանագրերի իրավիճակը և նրանց մակարդակը, այժմ նրանք ամենահետաքրքիր խաղացողներն են շուկայում:
«Ռեալը» միշտ պայքարում է լավագույն խաղացողների համար, և երկուսն էլ այս կատեգորիայում են։ Բայց ես չեմ կարող ասել, թե դա ինչպես կավարտվի, քանի որ ես նախագահը չեմ»,- ասել է Կրոսը Sky Sport-ին տված հարցազրույցում։
Արքայական ակումբը հավակնություններ ունի 2 աստղերի նկատմամբ: Սակայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ավելի շատ հակված է Մբապեի տրանսֆերն իրագործելու վրա: