«Արսենալը» և «Նյուքասլը» հետաքրքրված են ՊՍԺ-ի կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը։
31-ամյա հոլանդացու պայմանագրի ավարտից հետո լքել էև «Լիվերպուլը» և 2021 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել ՊՍԺ։
Այնուամենայնիվ, Վեյնալդումը մշտական խաղային պրակտիկա չունի փարիզյան ակումբում, ինչը կարող է բացասաբար ազդել ֆուտբոլիստի` 2022 թվականի Աշխարհի առաջնությունում ազգային հավաքականում խաղալու հեռանկարների վրա։
Վեյնալդումի նոր տրանսֆերը կարող է լինել կամ վարձակալություն, կամ լիարժեք տեղափոխություն։ Երկրորդ դեպքում, ըստ Fichajes-ի, գնորդը պետք է վճարի մոտ 18 մլն եվրո։
























































