«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հայտարարել է, որ հարձակվող Էդինսոն Կավանին հունվարին չի հեռանա ակումբից։
34-ամյա ուրուգվայցու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնան» և «Կորինտիանսը»:
«Մենք նրա հետ գրեթե կես ժամ խոսեցինք, և նա ինձ ասաց, որ անպայման կմնա։
Հուսով եմ, որ նա կներդնի իր ողջ ներուժը և օրինակ կծառայի երիտասարդ խաղացողներին»,- մեջբերում է Ռանգնիկին BBC-ի լրագրող Սայմոն Սթոունը: