Հունվարի 9-ին Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Նոթինգհեմ Ֆորեսթ» 1-0 հաշվով հաղթեց «Արսենալին»:
«Արսենալի» խաղացողները խաղադաշտ են մտել արտասովոր, ամբողջովին սպիտակ մարզահագուստով։ Այս հանդերձանքն աջակցում է No More Red արշավին, որի նպատակն է բարձրացնել Լոնդոնում զինված հարձակումների խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը: Այս մարզահագուստը հնարավոր չէ գնել պաշտոնական խանութներից, այն թողարկվել է բացառապես երեկ կայացած հանդիպման համար։