«Ջենոայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն երկրորդ անգամ վարակվել է Կորոնավիրուսով։
Ինչպես տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը, ուկրաինացի մասնագետի թեստը երկրորդ անգամ դրական պատասխան է ունեցել։
Հիշեցնենք, որ Շևչենկոն COVID-19-ով վարակվել էր նաև 2021 թվականի դեկտեմբերին։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում նրա գլխավորած «Ջենոան» 20 խաղից հետո 12 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։