Հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է հեռանալ «Չելսիից»։ Այս մասին հաղորդում է thesun.co.uk-ը:
Հարձակվողի և «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հարաբերությունները վատացել են խաղացողի վիճահարույց հարցազրույցից հետո: Լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչն իր լիակատար աջակցությունն է հայտնել Տուխելին, ուստի գերմանացի մասնագետի ցանկության դեպքում Լուկակուի վաճառքը կիրականանա։
ՊՍԺ-ն հետաքրքրված է բելգիացու ծառայություններով, որը Ռոմելուին տեսնում է որպես Կիլիան Մբապեի փոխարինող, ով ամռանը կարող է տեղափոխվել «Ռեալ»:
Աբրամովիչը պատրաստ կլինի վաճառել Լուկակուին, եթե «Չելսիին» հաջողվի հետ վերցնել նրա ձեռքբերման վրա ծախսված գումարի մեծ մասըa: