«Նապոլիի» և Իտալիայի հավաքականի վինգեր Լորենցո Ինսինյեն պաշտոնապես դարձավ MLS-ը ներկայացնող «Տորոնտոյի» ֆուտբոլիստ։
Կանադական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ իտալացին «Տորոնտոյում» հանդես կգա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Պայմանագրի մասին այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։