Լա Լիգայի 20-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով առավելության հասավ «Սելտայի» նկատմամբ։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 13-րդ րոպեին խփեց Միկել Օյարսաբալը։ Այս հաղթանակի շնորհիվ «Ռեալ Սոսյեդադը» վաստակեց 33 միավոր և բարձրացավ չորրորդ հորիզոնական։ «Սելտան» 23 միավորով մնաց 12-րդ տեղում։