«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ակսել Տուանզեբեն կարիերան կշարունակի «Նապոլիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է նեապոլիտական ակումբի պաշտոնական կայքը, պաշտպանն իրենց ակումբում հանդես կգա վարձակալական հիմունքներով՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Մրցաշրջանի առաջին կեսը 24-ամյա ֆուտբոլիստը վարձակալաությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցել է 11 հանդիպման։