«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի առաջնության 20-րդ տուրի «Նապոլիի» հետ խաղից հետո (1-1) որակազրկվել է մեկ խաղով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ալեգրին չի կարողանա գլխավորել իր թիմը «Ռոմայի» հետ հաջորդ խաղում՝ մրցավարի հասցեին հնչեցրած խոսքերի պատճառով։ Նաև մարզիչը պետք է վճարի 10 հազար եվրո տուգանք։
«Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա հունվարի 9-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21։00-ին։
Թուրինյան ակումբը 35 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, հռոմեացիները 32 միավորով 7-րդն են։