«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը կազմել է իր երազանքի թիմը, որը բաղկացած է միայն կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստներից:
38-ամյա բրազիլացուն խնդրել են ընտրել չորս խաղացողների՝ մեկական յուրաքանչյուր դիրքի համար:
Ալվեշը լավագույն դարպասապահ է ընտրել Վիկտոր Վալդեսին, լավագույն պաշտպանը՝ Կառլես Պույոլն է, լավագույն կիսապաշտպանը՝ Չավին։
Իսկ թիմի լավագույն հարձակվողը՝ ըստ Ալվեշի, Սամուել Էտո’Օն է, ոչ թե Մեսսին, հայտնում է Mirror-ը։
























































