Հարձակվող Մաուրո Իկարդին դժվար թե ՊՍԺ-ից վարձավճարով տեղափոխվի «Յուվենտուս»:
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, հարձակվողը, ինչպես նաև իր կինը և գործակալ Վանդա Նարան, հակված չեն մինչև մրցաշրջանի ավարտը «Յուվենտուս» տեղափոխվելու տարբերակին։ Ֆուտբոլիստը կլքի ՊՍԺ-ն միայն այն դեպքում, եթե նրա հետ լիարժեք պայմանագիր կնքվի։ Վանդան ամուսնու համար երաշխիքներ է ուզում։ Բացի այդ, ՊՍԺ-ն ևս նախընտրում է վաճառել արգենտինացու ամբողջական տրանսֆերը։
Ըստ աղբյուրի՝ Թուրինի «Յուվենտուսի» տնօրեն Ֆեդերիկո Չերուբինին զանգահարել է ֆրանսիական ակումբի մենեջեր Լեոնարդոյին, որպեսզի քննարկի Իկարդիի հնարավոր տեղափոխությունը, սակայն հարցը կոնկրետ բանակցությունների չի հասել։
Ավելին, բյանկոներիներն արդեն կասկածում են, որ 28-ամյա հարձակվողը լավ ուժեղացում կլինի իրենց թիմի համար։
























































