Կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարող է կարիերան շարունակել «Սեարայում», որը Բրազիլիայի առաջնության վերջին մրցաշրջանում զբաղեցրել է 11-րդ տեղը։ Այս մասին հայտնել է ակումբի նախագահ Ռոբինսոն դե Կաստրոն։
«Երեկ զանգահարեցին ինձ և առաջարկեցին Ռիբերիի ծառայությունները։ Ես նույնիսկ չգիտեի, որ նա դեռ խաղում է: Կփորձե՞նք ստորագրել պայմանագիր։ Չգիտեմ»,- դե Կաստրոյին է մեջբերում Globo Esporte-ն։
38-ամյա ֆրանսիացին այժմ հանդես է գալիս «Սալերնիտանայում»: Փորձառու կիսապաշտպանի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ռիբերին անցկացրել է 12 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։