«Բարսելոնան» հայտարարել է կիսապաշտպան Ալեքս Կոլադոյի՝ «Գրանադա» տեղափոխության մասին։
Ակումբները վարձակալության պայմանագիր են կնքել մինչև մրցաշրջանի ավարտը։
Կոլադոն միացել է կատալոնական ակումբի համակարգին 2010 թվականի ամռանը, երբ 11 տարեկան էր։ Այնուհետև նա սկսել է խաղալ «Բարսելոնայի» երկրորդ թիմում, որտեղ նա ստացել էր ավագի թևկապը։
Ընդհանուր առմամբ, Կոլադոն «Բարսելոնա Բ»-ի կազմում անցկացրել է 83 հանդիպում, որոնցում դարձել է 18 գոլի հեղինակ։
























































