RMC Sport-ը հայտնում է, որ «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն բարկացած է իր՝ «Ինտեր» չտեղափոխվելու պատճառով:
Ֆուտբոլիստն ինքն է նախապատվությունը տվել իտալական ակումբին, քանի որ կողմերը նախկինում պայմանավորվել էին հավանական տրանսֆերի շուրջ, սակայն «Ինտերը» գերադասեց ձեռք բերել «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին: Արդյունքում, Ժիրուն մնաց «Չելսիում», չնայած հարձակվողը նոր թիմ էր փնտրում ՝ ավելի շատ խաղային պրակտիկա ստանալու համար Եվրո-2020-ի նախօրեին:
Այժմ նշվում է, որ հարձակվողը ամռանը պետք է միանա «Լացիոյին»: